Արցախի Բնապահպանության և բնական ռեսուրսների նախարարի մամուլի խոսնակ Բելլա Լալայանն իր ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է, որ թողնում է պաշտոնը․
«Եվ այսպես ՖԲ իմ անձնական էջում իմ անձնական կարծիքն արտահատելու համար՝
քանի օր է, երկու պետությունների իշխանությունների կողմից ենթարկվում եմ, բառիս բուն իմաստով, տեռորի։
Ուստիև որոշել եմ թողնել բնապահպանության և բնական ռեսուրների մամուլի խոսնակի պաշտոնը։
Սպառնալիքներ՝ ընդհուպ մինչև ֆիզիկապես ոչնչացման, ահաբեկելու ու ճնշելու փորձեր և դա խոսքի ազատության, ժողովդրավարություն հռչակած երկրում։ Այս հանգամանքին դեռ անդրադառնալու եմ։ Իմ մեղքով վատ վիճակում է հայտնվել նաև նախարարությունը, որը ներկայացնում եմ։
Օրեր առաջ գրել էի, որ իմ պայքարի ոչ աղքատ փորձի ճանապարհին ես շատ ու ավելի կարևոր բաներից եմ հրաժարվել ՝ իմ տեսակետը, դիրքորոշումը և ԽՈՍՔՍ պաշտպանելու համար, հայտարարում եմ՝ տականքն ամեն ուղղությամբ արտոնություն է ստացել, խոսքի ազատությունը հակապետական ու ապազգային թափոնինն է։
Մեր բոլորիս աչքի առաջ հեղինակազրկվում են ՀԵՐՈՍՆԵՐ, ոչնչացվում են գաղափարներ, որոնց համար 30 տարի կյանքից խաղաղություն ենք ճանկռտում՝ հազարավոր կայնքեր մատաղ բերելով ապրելու իրավունքին, ոտատակ են տալիս սրբության սրբոց նպատակը՝ հանուն որի 30 տարի առաջ համախբվեց աշխարահասփյուռ հայությունը, ուրանում են ՀԱՂԹԱՆԱԿԸ, որը ցեղասպանված ժողովդրի բարդույթն ուղարկեց անցյալ,մեր բոլորիս աչքի առաջ խոցելի վճակում են մարդիկ, ովքեր հավատարիմ են պետությանը պետական գաղափարախոսությանը, ազգային արժեհամակարգին։ Մենք նոր ցեղասպանության ուղին ենք թևակոխել, քանի դեռ պետական մակարդակով սահմանված չի պատիժ այսքանի համար, առավել ևս, Արցախի՝ ասել է թե՝ համայն հայությունը միավորող գաղափարի հետ կապված ցանկացած ոտնձգության, դավաճան հայտարարության համար, ուրեմն, շարունակում ենք դոփել նոր ցեղասպանության ճանապարհով դեպի այն հանգրվանը, որից հետո նորից մի 100 տարի պիտի ողբանք, բայց այս անգամ արդեն բոլորով՝ անհայրենիք..պնդում եմ կրկին, այո, փոխվել են արժեքները ու իմ ուղեղը կատեգորիկ ընդդիմանում է ընդունել կամ ըմբռնել այդ արժեքները և թե ինչպես ենք պատրաստվելու թշնամուն դիմակայել այդ արժեքներով..․ես մնում եմ ու մնալու եմ հավատարիմ իմ սկզբունքներին իմ դավանած արժեքներին, պետականակերտմանը, նույնիսկ, եթե երկու երկրների իշխանությունները իմ տեսակետի համար ինձ հետապնդեն, հալածեն, ահաբեկեն իրենց խամաճիկների միջոցով
ԻՄ ՊԱՅՔԱՐԸ ՀԱՐԱՏԵՎ Է
ՀԳ․ այս գրությունս իմ ընկերների ու ադեկվատ դատողություն ունեցող մարդկանց համար է,
անթասիբ, անհայրենիք ու անուղեղ տականքին այն հասու չի լինի՝ ԵՐԲԵՔ
այս գրությունս նաև այս քանի օրը ինձ հետ կապ փնտրող լրագրողների համար է,
կարծում եմ՝ այնտեղ գտաք ձեզ մտահոգող հարցերի պատասխաները։
Որպես վերջաբան կրկնում եմ՝
ԻՄ ԽՈՍՔՆ ՈՒ ՍԿԶԲՈՒՔՆԵՐԸ ինձ համար արժեքներ են, որի պաշտպանության համար իմ կյանքում շատ բաներից եմ հրաժարվել ու զրկվել ․..հերթականը իմ պաշտոնն է / նույնիսկ ծիծաղելի է հնչում/։
Սթափվե′ք, քանի ուշ չէ»։
Կարդացեք նաև՝ Խոսնակը ոչ կոռեկտ բառապաշարով է արտահայտվել Փաշինյանի ու նրա համակիրների հասցեին