Եվրասիական զարգացման բանկի (ԵԱԶԲ) վարչության նախագահ Իգոր Ֆինոգենովը թողնում է իր պաշտոնը, նրա տեղը կարող է զբաղեցնել ՌԴ-ի ֆինանսների փոխնախարար, Ֆինանսական շուկաների գծով համերկրային ծառայության նախկին ղեկավար Դմիտրի Պանկինը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հունվարի 22-ին հաղորդել է «Իզվեստիա» թ երթը:
«Նպատակը, որը Ռուսաստանի եւ Ղազախստանի կառավարությունների կողմից իմ առջեւ դրվել էր Եվրասիական զարգացման բանկն ստեղծելիս, ձեռք է բերված: Բանկը ակտիվ խաղորդ է դարձել տարածաշրջանի ներդրումային շուկայում: Այն իրագործում է մասնակից երկրների համար կարեւոր նախագծեր, որոնք ընդլայնում են փոխադարձ առեւտուրը եւ անդրսահմանային ներդրումները: Բանկը խորացնում է ինտեգրացումը եվրասիական տարածքում»,- Ֆինոգենովի խոսքը մեջբերել է հրատարակությունը:
Ֆինոգենովը, որը ԵԱԶԲ-ի նախագահի պաշտոնն զբաղեցրել է ավելի քան ութ տարի, թերթին պատմել է, որ պաշտոնաթողությունից հետո զբաղվելու Է ֆինանսական նոր նախագծով:
ՌԻԱ Նովոստին հիշեցնում Է, որ ԵԱԶԲ-ը հիմնվել է Ռուսաստանի եւ Ղազախստանի նախաձեռնությամբ 2006 թվականին: Հետագայում բանկի կապիտալին միացել են Հայաստանը, Տաջիկստանը, Բելառուսը եւ Ղրղզստանը: