Ասիական զարգացման բանկի հայաստանյան մշտական առաքելության ներկայացուցիչ՝ քաղաքաշինության ավագ մասնագետ Մարիա Պիա Անկոռային դեկտեմբերի 23-ին հյուրընկալել է Կադաստրի կոմիտեի ղեկավարը: Սուրեն Թովմասյանը մանրամասն ներկայացրել է Կադաստրի կողմից ավելի վաղ սկսված և առաջիկայում իրագործելիք ծրագրերը։ Կոմիտեի մասնագետները հյուրին ներկայացրել են նաև, թե համագործակցության և աջակցության նախնական ինչ պայմանավորվածությունների ունի Կոմիտեն տարբեր երկրների և միջազգային կառույցների հետ։
Ինչպես տեղեկացրին կոմիտեի Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, կոմիտեի ղեկավարը շատ կարևոր է համարել ինչպես նոր, այնպես էլ ընթացքի մեջ գտնվող ծրագրերի համատեղ քննարկումներն ու հետագա հնարավոր փոխգործակցության հեռանկարը Ասիական զարգացման բանկի հետ:
Հանդիպման վերջում կողմերն ուրվագծել են հարցերի նախնական այն շրջանակը, որում ցանկալի կլինի շարունակել հետագա համագործակցությունը։