Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան առաջիկայում Հայաստան-Ալբանիա հանդիպման վերաբերյալ իր դիրքորոշումը կհայտնի: Հիշեցնենք, որ իբրև հանդիպումը պայմանավորված բնույթ է կրել:

«Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան այս թեմայի շուրջ իր պաշտոնական դիրքորոշումը կհայտնի մոտ ժամանակներս: Ներկա պահին ՀՖՖ-ն նպատակահարմար չի գտնում մեկնաբանել այդ լուրերը»,- ասվում է ՀՖՖ-ի՝ Спорт-Экспресс-ին ուղղված նամակում:

Հիշեցնենք, որ ՈւԵՖԱ-ն հանդիպումը չի հետաքննում: