«Տուխելը իրեն հավատալու հնարավորություն տվեց: Նա ասաց, որ խաղալու ենք թիմային գրավիչ ֆուտբոլ և որ ես կկարողանամ ցուցադրել իմ տաղանդը: 90%-ով հավատացի նրան, իսկ 10 %-ով կասկածեցի: Տուխելի մոտ ամեն ինչ ստացվեց, նա ինձ օգնել է ոչ միայն մարզական, այլև հոգեբանական տեսանկյունից», - այս մասին ասել է Հայաստանի ազգային հավաքականի և Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, stern-ին տված ծավալուն հարցազրույցի ժամանակ:
«Դուք ձեր խաղով անկասկած կգրավեք առաջատար ակումբների ուշադրությունը: Չե՞ք երազում երբևէ տեղափովել «Բավարիա», «Մանչեսթեր Յունյաթեդ» կամ էլ «Ռեալ»», - այս հարիցն ի պատասխան հավաքականի ավագը նշել է.
«Ես արդեն խաղում եմ Եվրոպայի առաջատար ակումբներից մեկում: Հիմա կենտրոնացած եմ այս թիմի վրա: Նպատակներ ունեմ, սակայն չեմ տրվում երազանքներին: Կուզենայի նվաճել Չեմպիոնների լիգայի կամ էլ Եվրոպայի լիգայի գավաթը, սակայն ոչ ինչ-որ հստակ ակումբի հետ: Եթե կարողանամ Չեմպիոնների լիգայի գավաթը նվաճել, ապա անունս կգրեմ ֆուտբոլի պատմության մեջ և կարևոր չէ, կլինի դա «Բորուսիայի», թե մեկ այլ թիմի հետ»:
Անդրադառնալով գրքեր կարդալուն, Մխիթարյանը հավելել է.
«Գրքեր կարդում եմ իմ, այլ ոչ ուրիշների վրա տպավորություն թողնելու համար: Ուզում եմ երբևէ ընտանիք կազմել: Պատկերացրեք, որդիս կամ դուստրս մոտենում է ինձ և ինչ-որ հարցեր է տալիս, որին չեմ կարողանում պատասխանել: Ինձ հաճելի չի լինի: Այդ պատճառով էլ այսօր շատ եմ կարդում, որպեսզի հետագայում կարողանամ ճիշտ պատասխանել որդուս կամ դստերս հարցերին: Ճիշտ պատասխանը գտնելու համար չեմ ցանկանում դիմել Google-ի օգնությանը»: