Հայաստանի Բարձրագույն Խմբի առաջնության երրորդ տուրի՝ օգոստոսի 18-ին կայացած  «Բանանց»-«Ալաշկերտ» (2:2) խաղից հետո մարզական տարբեր կայքերում և սոցիալական ցանցերում եղան բազմաթիվ քննարկումներ և մեկնաբանություններ հանդիպման ընթացքում գրանցված երկու վիճահարույց դրվագների վերաբերյալ: Մասնավորապես, www.armsport.am կայքին տված հարցազրույցում «Ալաշկերտի» գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանը նշում էր, որ «Մանրամասն ուսումնասիրելով վիճահարույց դրվագները՝ իրենք եկել են այն եզրակացության, որ հանդիպման մրցավարները սխալ որոշումներ են կայացրել խաղի ընթացքում տեղի ունեցած երկու դրվագներում»: Խոսքը գնում էր  «Բանանցի» խփած երկրորդ գոլի դրվագում գնդակի դարպասը չհատելու, ինչպես նաև  «Ալաշկերտի» պաշտպան Գագիկ Դաղբաշյանի՝ գոլ խփելու պահին խաղից դուրս չլինելու մասին:

ՀՖՖ Մրցավարական բաժինը հարկ է համարում հանդես գալ վերը նշված դրվագների պարզաբանմամբ.

««Ալաշկերտի» ֆուտբոլիստ Գագիկ Դաղբաշյանի խփած գոլի դրվագում անզեն աչքով էլ երևում է, որ գոլը խփվում է, երբ բոլոր մրցակիցները մրցավարի սուլիչից հետո կանգնած են և չեն պայքարում, իսկ գոլ խփողն էլ ակնհայտ խաղից դուրս դիրքում է:

Ներկայացնում ենք նաև դրվագի տեսագրությունը և նկարները.

Ձեզ ենք ներկայացնում նաև «Բանանցի» խփած գոլի ՀՖՖ-ի տեսագրությունը:

Իհարկե իդեալական կլիներ, եթե ունենայինք կամ դարպասային գծի ուղղությամբ արված տեսագրություն, կամ դարպասային գծի տեխնոլոգիա: Այդ ժամանակ էլ, ինչպես նախորդ դրվագում կարելի էր 100%-ով պնդել, որ մրցավարները ճիշտ են, իսկ այժմ պետք է եզրակացություն անել ներկայացվող տեսագրության և նկարների հիման վրա և վստահել լավ դիրքում գտնվող ՄԼՕ-ին»- ասված է ՀՖՖ Մրցավարական բաժնի պարզաբանման մեջ: