Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի պատասխան խաղի շրջանակներում Դորտմունդի «Բորուսիան» հյուրընկալեց Թուրինի «Յուվենտուսին» և պարտվեց 0:3 հաշվով:
Մեկնարկից երեք րոպե անց Կառլոս Տևեսը բացեց հաշիվը, 70-րդ րոպեին Ալվարո Մորատան կրկնապատկեց այն, իսկ 9 րոպե անց Տևեսը նաև իր երկրորդ գոլը խփեց:
Թիմերի միջև առաջին հանդիպումը նույնպես ավարտվել էր թուրինյան թիմի հաղթանակով: Առաջին խաղում գրանցվել էր 2:1 հաշիվը:
Երկու խաղերում գրանցված ընդհանուր 5:1 հսշիվը իտալական թիմին քառորդ եզրափակիչ դուրս բերեց:
Նշենք, որ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հանդիպմանը մասնակցեց 64 րոպե: