Հայաստանի երիտասարդության ազգային զեկույցի համաձայն՝ հարցված երիտասարդների 78.5 տոկոսը հնարավորության դեպքում տարբեր նպատակներով կմեկներ Հայաստանից, իսկ 36.8 տոկոսը՝ կմեկներ ընդմիշտ: Այդուհանդերձ, Հայաստանում սկսում է ձևավորվել նաև ակտիվ, ոչ անտարբեր երիտասարդության մի շերտ, որը ներառում է թե՛ տեղացի, թե՛ սփյուռքահայ և փախստական երիտասարդների: Այդ մասին նշվել է Երիտասարդության համաշխարհային օրվա կապակցությամբ այսօր ՄԱԿ-ի երևանյան գրասենյակում տեղի ունեցած ասուլիսում: Այս տարի ողջ աշխարհում Երիտասարդության համաշխարհային օրն անցնում է «Երիտասարդների միգրացիա. առաջ մղելով զարգացումը» կարգախոսի ներքո: Ըստ ՄԱԿ-ի սոցիալ-տնտեսական հարցերի վարչության ազգաբնակչության բաժնի տվյալների, աշխարհում կա 15-ից 24 տարեկան մոտ 27 միլիոն միգրանտ, ինչը կազմում է աշխարհի 214 միլիոն միգրանտների մոտ մեկ ութերորդը: Վերջին մի քանի տասնամյակների ընթացքում աշխարհի շատ հատվածներում քաղաքական, տնտեսական, սոցիալական և ժողովրդագրական փոփոխությունները խթան հանդիսացան հիմնականում դեպի քաղաքներ արտագաղթի համար՝ ինչպես երկրների ներսում, այնպես էլ երկրից երկիր: Ընդ որում, զարգացող երկրներից դեպի զարգացած երկրներ ավանդական արտագաղթին զուգահեռ հստակորեն ուրվագծվում է մեկ զարգացող երկրից մյուս զարգացող երկիր արտագաղթի միտումը: Մասնավորապես, վերջին տարիներին Հայաստան են եկել մեծ թվով իրաքահայ և սիրիահայ փախստական երիտասարդներ: «Պարզ է, որ միգրացիան վտանգներ է պարունակում թե՛ մեր երկրի, թե՛ հատկապես երիտասարդ միգրանտների համար՝ Հայաստանից տանելով ուժերով լի, վերարտադրողական լավագույն տարիքում գտնվող մեր հայրենակիցներին, նրանց երբեմն կանգնեցնելով խտրականության և շահագործման ռիսկի առջև: Սակայն պետք է կարողանալ տեսնել և ճիշտ օգտագործել նաև այդ երևույթի բերած հնարավորությունները», - նշել է ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի գործադիր ներկայացուցիչ Գարիկ Հայրապետյանը: «Նույնիսկ մեկ փախստական երիտասարդը շատ է, և անհրաժեշտ է անել ամեն ինչ՝ հասարակությունում նրանց հնարավորինս ինտեգրելու համար: Այդտեղ շատ մեծ է մեր տեղացի երիտասարդների դերը, բայց նաև փախստական երիտասարդների ակտիվ գործունեությունն այս հարցում է՛լ ավելի մեծ արդյունքներ կբերի», - իր հերթին ընդգծել է ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի արտաքին կապերի և հասարակական տեղեկատվության համակարգող Անահիտ Հայրապետյանը:
Աղբյուր՝
http://pastinfo.am/hy/node/20847
Առաջարկում ենք նաև
01/07/16 14:32
Մի քանի պատճառ, թե ինչու չարժե Հայաստանից հեռանալ
29/10/15 23:47
Երիտասարդների մոտ 32.4 տոկոսը տնտեսապես ակտիվ չէ
28/10/15 14:44
Իսկոն ցանկանում է հեռանալ «Ռեալից»
21/10/14 12:35
Ֆրանսիացիների 85 տոկոսը չի ցանկանում, որ Օլանդն իր թեկնածությունն առաջադրի երկրորդ ժամկետով
Լրահոս
22:30
Պարենային անվտանգության խնդիրը առաջնային է, վստահ ենք՝ հաջողությամբ կիրականացվեն «բարեփոխումները»
19:32
«44-օրյային ինչ զգացել եմ՝ հանձնել եմ թղթին»․ ԶՈՒ պահեստազորի մայոր Անի Ժամհարյանը ստեղծագործում է (տեսանյութ)
18:26
Հայաստանի նոր կառավարությունը կարող է գալ, պայմանագիրն անվավեր ճանաչել. Ամիրբեկովը՝ Սահմանադրությունը փոխելու մասին
08:28
Հայկ Սարգսյանի հետ փոխկապակցված ընկերությունը պետությունից արտոնություններ է ստացել. Euromedia24.com
19:00
ՌԴ պատգամավոր Անաստասիա Ուդալցովայի առաջարկը Ռուսաստանում Հելոինի տոնը փոխարինելու «ռուսական հեքիաթ» օրով
17:10
Հույս ունենք՝ Փաշինյանը կայցելի սահմանամերձ Մեղրաշատ և անձամբ կտեսնի իրավիճակը. նրան հարցեր ունենք. Մեղրաշատի վարչական ղեկավար
16:45
Նիկոլ Փաշինյան, այդքան հե՞շտ է գյուղական պայմաններում երեխա մեծացնելը․ մահացած 8-ամյա երեխայի մորաքույր
16:00
Օրեր առաջ թշնամու հետախուզա-դիվերսիոն խումբ է ներթափանցել գյուղ, թողել գրություն․ Արթուր Գրիգորյան
11:46
Երևանում տղամարդը հարվածել է 86-ամյա թոշակառուի գլխին, վերջինս էլ դանակի հարվածներ հասցրել նրան
11:38
Մարտահրավեր է միշտ վառ պահել մեր պատկանելիության ոգին՝ եկեղեցու ու ազգի նկատմամբ․ Արամ Ա Հայրապետ
10:05
«Հիմա իմ տունը դիրքերում է, մա՛մ ջան». Էդուարդ Սիանոսյանն անմահացել է Ջերմուկում 2022 թ. սեպտեմբերի 13-ին. «Փաստ»
10:05
Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մութ կետերն ու Թուրքիայի իրական մտադրությունները. «Փաստ»
09:40
«Ժողովրդավարության բաստիոնում» մարդիկ պատասխանատվության են ենթարկվում մի հոդվածով, որը հանցակազմ չի պարունակո՞ւմ. «Փաստ»
23:22
Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության ապահովմանն ուղղված ջանքերին. Էրդողան