Ֆրանսիայի քաղաքացիների մեծամասնությունը խորապես հիասթափված Է երկրի նախագահի պաշտոնում Ֆրանսուա Օլանդի գործունեությունից: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, սա Է հասարակական կարծիքի հարցման արդյունքներից մեկը, որոնք հրապարակել Է OpinionWay հեղինակավոր հետազոտական ինստիտուտը:
Դժգոհությունը հասել Է այնպիսի մասշտաբի, որ հարցմանը մասնակցած 1012 ֆրանսիացի ընտրողների շուրջ 85 տոկոսը չի ցանկանում, որ Օլանդն իր թեկնածությունն առաջադրի 2017 թվականի հաջորդ նախագահական ընտրություններում:
Ուշագրավ Է, որ Ֆրանսիայում իրականացվող բարեփոխումների առնչությամբ բողոքը պարզորոշ զգացվում Է նույնիսկ սոցիալիստների ավանդական ընտրազանգվածի միջավայրում, որը 2012 թվականին քվեարկել Է Օլանդի օգտին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: