Ուկրաինայի նորընտիր նախագահ Պյոտր Պորոշենկոն ցանկանում է Ուկրաինայի' Եվրոպական միությանը ասոցացման համաձայնագրի երկրորդ մասը ստորագրել ոչ թե Բրյուսելում, այլ Կիևում: Այս մասին ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ին հայտնել է Եվրոպական միության խորհրդի ներկայացուցիչներից մեկը: «Որքանով ինձ հայտնի է, պարոն Պորոշենկոն ցանկություն է հայտնել ստորագրման արարողությունն անցկացնել Կիևում»,- ասել է նա:
Ավելի վաղ Ուկրաինայի ԱԳ նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Անդրեյ Դեշչիցան հայտնել էր Ասոցացման համաձայնագրի մնացած հատվածը Կիևում ստորագրելու վերաբերյալ ԵՄ-ի հետ խորհրդատվություննների անցկացման մտադրության մասին: Նրա կարծիքով' դա կնպաստի փաստաթղթերի ստորագրման գործընթացի արագացմանը: Պորոշենկոն ավելի վաղ առաջարկել էր Ասոցացման համաձայնագիրը կնքել հունիսի 7-ին նշանակված երդմնակալության արարողությունից անմիջապես հետո:
ԵՄ ասոցացման համաձայնագրի քաղաքական մասը Ուկրաինայի ղեկավարությունը ստորագրել էր մարտի 21-ին Բրյուսելում: Փաստաթուղթը ստորագրել են Գերագույն ռադայի կողմից նշանակված վարչապետ Արսենի Յացենյուկը, Եվրոպական խորհրդի նախագահ Հերման վան Ռոմպեյը, Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզոն և ԵՄ 28 երկրների ղեկավարները: