Ինչպես հայտնում է UNIAN-ը, Ուկրաինան ունի բոլոր հնարավորությունները ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագրի մնացյալ տնտեսական մասը ստորագրելու համար, որը նախատեսվում է իրականացնել այն բանից հետո, երբ հունիսի 27-ին ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագրերը կստորագրեն Մոլդովան ու Վրաստանը: Այս մասին Կիևում լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԵՄ-ի ընդլայնման ու հարևանության քաղաքականության գծով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն:

 

«Դա տեղի կունենա, երբ հունիսի 27-ին ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագրերը կստորագրեն Մոլդովան ու Վրաստանը: Եվրոպական խորհրդարանը և Եվրահանձնաժողովն արդեն իսկ հայտնել են իրենց դիրքորոշումն այդ հարցի շուրջ, և որ Ասոցացման համաձայնագիրը պատրաստ է»,-հայտնել է Ֆյուլեն:

 

ԵՄ-ն ու Ուկրաինան Ասոցացման համաձայնագրի քաղաքական մասը ստորագրել են այս տարվա մարտի 21-ին: