Ինչպես հայտնում է ria.ru-ն` հղում անելով Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկի խոսքը, Ուկրաինան և Եվրամիությունն Ասոցացման մասին համաձայնագրի քաղաքական մասը կստորագրեն մարտի 21-ին:
Յացենյուկի խոսքով՝ ստորագրման ամսաթվի շուրջ պայմանավորվածությունը ձեռք է բերվել Եվրամիության Խորհրդի նախագահ Հերման վան Ռոմպեյի հետ, իսկ տնտեսական հատվածի ստորագրման ամսաթիվը դեռ անհայտ է։
Այն մասին, որ Եվրամիությունը կարող է ստորագրել Ուկրաինայի հետ Ասոցացման համաձայնագիրը մինչև ամսվա վերջ, հայտնի էր դարձել մարտի 12-ին:
Ուկրաինայի նախկին իշխանությունները նոյեմբերի վերջին կասեցրել էին համաձայնագրի ստորագրման գործընթացը՝ Ռուսաստանի հետ հարաբերությունները չվնասելու պատճառով։