Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն ԵՄ-ի ընդլայնման ու հարևանության քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեի հետ քննարկել է Ասոցացման համաձայնագրի տնտեսական մասին վերաբերող հարցերը: Այս մասին հայտնոււմ է Interfax-ը։

 

Հանդիպման ժամանակ կողմերն անդրադարձել են հունիսի 27-ին Բրյուսելում Ասոցացման համաձայնագրի տնտեսական մասի ստորագրման հարցին, և Պորոշենկոն շնորհակալություն է հայտնել ԵՄ-ին՝ կապված Ուկրաինային միջազգային օգնության հարցում նրա առաջնային դերի հետ:

 

Հիշեցնենք, որ Ուկրաինան և ԵՄ-ն Ասոցացման համաձայնագրի քաղաքական մասը ստորագրել են այս տարվա մարտի 21-ին: