Ինչպես հայտնում է ria.ru-ն, Վրաստանի ու Ռուսաստանի միջև մոտ ժամանակներս առևտրա-տնտեսական խնդիրների շուրջ կանցկացվեն փորձագիտական խորհրդակցություններ՝ կապված ԵՄ-ի ու Վրաստանի միջև Ասոցացման համաձայնագրի առաջիկա ստորագրման հետ: Այս մասին հայտնել է ՌԴ ԱԳՆ-ն:

 

«Պրահայում երկու երկրների միջև կայանալիք առևտրատնտեսական հարաբերությունների վերաբերյալ փորձագետների խորհրդատվությանը կվերլուծվեն այն աշխատանքները, որոնք արվել են Ռուսաստանի հետ երկխոսություն սկսելուց հետո»,- հայտարարել է Աբաշիձեն։

 

Հիշեցնենք, որ ԵՄ-ն մտադիր է հունիսի 27-ին Ասոցացման համաձայնագրեր ստորագրել Ուկրաինայի, Վրաստանի ու Մոլդովայի հետ: