Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն ԱԳՆ-ին հանձնարարել է հնարավորինս արագ պատրաստել ու համաձայնեցնել ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագրի վավերացման ծրագիրը: Այս մասին տեղեկացնում է UNIAN-ը:

 

«Մենք շահագրգռված են վավերացման գործընթացին հնարավորինս արագ անցում կատարելու հարցում և ամեն ինչ կանենք՝ ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագրի վավերացման գործընթացը համակարգված իրականացնելու համար»,- հայտնել է Ուկրաինայի նախագահը:

 

Պորոշենկոն ընդգծել է նաև, որ խորհրդարանի դիտարկմանն է ներկայացրել նաև սահմանադրական ուղղումների օրինագիծը: