Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ-ի պետական քարտուղար Ջոն Քերիի հետ: Այս մասին Facebook-ում հաղորդել Է նախագահի վարչակազմի մամուլի ծառայությունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Ջոն Քերին ողջունել է Լուգանսկի բնակիչների համար Ուկրաինայի կողմից միջազգային մարդասիրական առաքելության կազմակերպման՝ նախագահի նախաձեռնությունը»,- ասված է հաղորդագրության մեջ:
Նախագահը շնորհակալություն Է հայտնել ԱՄՆ-ին օժանդակության համար, ինչպես նաեւ Քերիին իրազեկել Է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչների հրավիրելու մասին՝ մարդասիրական օգնության առաքման բոլոր հարցերի համակարգման համար:
Օգոստոսի 10-ին ՌԴ-ի արտաքին գործերի նախարարության ղեկավար Սերգեյ Լավրովը հայտարարել Է, որ Ռուսաստանը հույս ունի , որ շուտափույթ կլուծվի Ուկրաինայի արեւելքի մարդասիրական օգնության հարցը՝ ընդգծելով, որ այս խնդիրը գտնվում Է ՌԴ-ի նախագահ Վլադիմիր Պուտինի հսկողության ներքո: