Վրաստանը պատրաստ Է մասնակցելու Լուգանսկի համար միջազգային մարդասիրական օգնությանը, հաղորդել Է Ուկրաինայի նախագահի մամուլի ծառայությունը՝ հայտնելով Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի եւ Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլիի հեռախոսազրույցի արդյունքների մասին, որոնք օգոստոսի 12-ին հեռախոսով քննարկել են Ուկրանիայի շուրջն ստեղծված իրադրությունը եւ երկկողմ հարաբերությունները, տեղեկացնում Է «Արմենպրես» -ը:

 

«Երկոսության ընթացքում Վրաստանի նախագահն անհանգստություն Է հայտնել Դոնբասի իրադրության առթիվ եւ հայտարարել Է, որ Վրաստանը լիովին պաշտպանում Է Ուկրաինային հանուն տարածքային ամբողջականության եւ ինքնիշխանության պայքարում»,- ասված Է զրույցի արդյունքների վերաբերյալ հաղորդագրության մեջ: «Վրաստանի նախագահը պատրաստակամություն Է հայտնել միանալու միջազգային մարդասիրական օգնությանը»,- ընդգծված Է մամուլի տեղեկագրում, հաղորդել Է Նովոստի-Գրուզիան: