Վրաստանից Եվրամիության երկրներ արտահանումն Ասոցացման համաձայնագրի ստորագրումից հետո կավելանա 12 տոկոսով: Այդ մասին Եվրահանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բառոզուն հունիսի 13-ին հայտարարել Է Թբիլիսիում:

 

Այդ հայտարարությունը Եվրահանձնաժողովի ղեկավարն արել Է Վրաստան-Եվրամիություն միջազգային ներդրումային խորհրդաժողովում:

 

«Դա կարեւոր Է տնտեսական եւ քաղաքական տեսանկյունից եւ Վրաստանի համար լուրջ խթան Է բարեփոխումներ անցկացնելու տեսակետից… Մեր գործընկերության նպատակը ձեր հավակնությունների (եվրաինտեգրացման գծով) բավարարումն Է: Մենք ակնկալում ենք երկրի ժողովրդավարացման բարելավման գործընթացի շարունակում»,-ասել Է Բառոզուն:

 

Մինչդեռ, Վրաստանի կառավարության ղեկավար Իրակլի Ղարիբաշվիլին հայտարարել Է, որ ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագրի ստորագրումից հետո Վրաստանի ՀՆԱ-ն կավելանա 4,3 տոկոսով:

 

Եվրամիության երկրների հետ Վրաստանի արտաքին առեւտրական շրջանառությունը 2013 թվականին կազմել Է 2 միլիարդ 879 միլիոն դոլար: Ընդ որում արտահանումը կազմել Է 608 միլիոն դոլար, իսկ ներմուծումը՝ 2 միլիարդ 271 միլիոն դոլար:

 

2013 թվականին Եվրամիության երկրներին բաժին Է ընկել Վրաստանի ամբողջ արտաքին առեւտրական շրջանառության 27 տոկոսը, եւ Վրաստանի բացասական առեւտրական հաշվեկշռի 33 տոկոսը:

 

Ընդամենը Վրաստանի արտաքին առեւտրական շրջանառությունը 2013 թվականի հունվար-դեկտեմբեր ամիսներին կազմել Է 10 միլիարդ 784 միլիոն դոլար (առանց չկազմակերպված առեւտրի հաշվառման):

 

Եվրամիության հետ Վրաստանի ասոցացման համաձայնագիրը նախաստորագրվել Է անցյալ տարվա նոյեմբերի վերջին «Արեւելյան գործընկերության» երկրների՝ Վիլնյուսում կայացած գագաթնաժողովում: Միաժամանակ համանման համաձայնագիր Է նախաստորագրվել Մոլդովայի հետ: Փաստաթղթերի վերջնական ստորագրումը պլանավորված Էր օգոստոս-սեպտեմբեր ամիսներին, սակայն այնուհետեւ տեղափոխվեց ավելի վաղ ժամկետ՝ հունիսի 27-ին, հաղորդել Է «Նովոստի Գրուզիա»-ն: