2014 թվականի հունվար-սեպտեմբերին նախորդ տարվա համապատասխան ժամանակաշրջանի համեմատությամբ Վրաստանից Ադրբեջան արտահանման ծավալը նվազել Է 19,4 տոկոսով (90 մլն դոլարով) եւ կազմել 425,8 մլն դոլար՝ Վրաստանի արտահանման ընդհանուր ծավալի 19,8 տոկոսը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հաղորդել է Վրաստանի վիճակագրության ազգային ծառ այությունը՝ «Սաքստատ»-ը:
2014 թվականի հունվար-սեպտեմբերին Վրաստանից Ադրբեջան են արտահանվել 207,2 մլն դոլար գումարի մարդատար ավտոմեքենաներ, ինչը 96 մլն դոլարով պակաս Է, քան 2013 թվականի նույն ժամանակահատվածում: Հաշվետու ժամանակաշրջանում Ադրբեջան են արտահանվել 45,2 մլն դոլարի ամրաններ, ինչը 14,4 մլն դոլարով ավելի Է, քան 2013 թվականի հունվար-սեպտեմբերին:
Հաշվետու ժամանակաշրջանում Ադրբեջանից Վրաստան ներմուծման ծավալների աճ Է գրանցվել 4 տոկոսի չափով: Ներմուծման ծավալը կազմել է 453,4 մլն դոլար՝ Վրաստանի ներմուծման ընդհանուր ծավալի 7,3 տոկոսը:
Նշված ժամանակահատվածում նավթագազերի եւ գազակերպ ածխաջրածինների (բնական գազ) ներմուծման ծավալը կազմել Է ավելի քան 958,3 հազար տոննա՝ 199 մլն դոլար գումարի, ինչը 31,5 մլն դոլարով ավելի Է, քան 2013 թվականի հունվար-սեպտեմբերին: Հաշվետու ժամանակաշրջանում Ադրբեջանից Վրաստան Է ներկրվել 201 հազար տոննա նավթ ու նավթամթերք՝ ավելի քան 181 մլն դոլար գումարի, ինչը 7 մլն դոլարով պակաս Է, քան նախորդ տարվա համապատասխան ժամանակահատվածում:
2014 թվականի հունվար-սեպտեմբերին Ադրբեջանը երկրորդ տեղն Է գրավել Վրաստանի հիմնական առեւտրական գործընկերների թվում: Ադրբեջանի հետ Վրաստանի առեւտրի շրջանառությունը նշված ժամանակաշրջանում կազմել Է շուրջ 879,2 մլն դոլար, ինչը 9 տոկոսով պակաս Է, քան 2013 թվականի հունվար-սեպտեմբերին: Ադրբեջանի հետ առեւտրաշրջանառությունը կազմել Է Վրաստանի ամբողջ արտաքին առեւտրական շրջանառության 10,5 տոկոսը, հաղորդել Է «Նովոստի Գրուզիա»-ն: