Հայաստանում 2017 թվականի տվյալներով աճ է արձանագրվել ինչպես էլեկտրաէներգիայի արտադրության, այնպես էլ արտահանման ոլորտում։
Դա փաստող տվյալները ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի տեղակալ Հայկ Հարությունյանը։ Մասնավորապես, էլեկտրաէներգիայի արտադրությունը 2016-ին կազմել է 7 միլիարդ 315,1 մլն կՎտժ, 2017-ին՝ 7 միլիարդ 752,9 մլն կՎտժ, աճը՝ 6 տոկոս:
2016 թվականին արտահանվել է 1 միլիարդ 220,4 մլն կՎտժ էլեկտրաէներգիա, 2017-ին՝ 1 միլիարդ 404,8 մլն կՎտժ։ Աճը կազմել է 15.1 տոկոս։