Հայաստանում հունվար-փետրվարին պղնձի խտանյութի արտադրության ծավալը, նախորդ տարվա նույն ամիսների համեմատ, աճել է 12.1 տոկոսով և հասել 29 հազար 532 տոննայի: Ալյումինե փայլաթիթեղի արտադրությունն աճել է 5.5 տոկոսով և կազմել 4 հազար 751 տոննա: ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալներով, հունվար-փետրվարին մեր երկրում մոլիբդենի խտանյութի արտադրության ծավալը, սակայն, նվազել է 4.9 տոկոսով և կազմել 1802 տոննա: Ցինկի խտանյութի արտադրությունը նվազել է 14.6 տոկոսով և հասել 1695 տոննայի: Հունվար-փետրվարին 9 տոկոսով աճել է պողպատի ձուլվածքի արտադրության ծավալը և կազմել 2 հազար 557 տոննա:

 

Անցյալ տարվա հունվար-փետրվարին Հայաստանում արտադրվել է 4 հազար 504 տոննա ալյումինե փայլաթիթեղ, 26 հազար 345 տոննա պղնձի և 1895 տոննա մոլիբդենի խտանյութ, 2 հազար 345 տոննա պողպատի ձուլվածք:

 

Դիտվել է 37 անգամ: