Հայաստանում ներքին զբոսաշրջությունը 2014 թվականին աճել է 28.4 տոկոսով: Նախորդ տարի Հայաստանում զբոսաշրջության նպատակով հյուրանոցներում և այլ հյուրատնային կացարաններում տեղավորվել են 859 հազար 703 ՀՀ քաղաքացի, որոնց հիմնական մասը որպես զբոսաշրջության նպատակ նշել է հանգիստն ու ժամանցը: Ազգային վիճակագրության հրապարակած տվյալների համաձայն' հ անգստի և ժամանցի նպատակով մեկնողների թիվը աճել է 41.8 տոկոսով:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ներքին զբոսաշրջիկների 22 տոկոսը մի վայրից մյուսն է մեկնել գործնական նպատակով: Նրանց թիվն ավելացել է 20.9 տոկոսով և կազմել 189 հազար 465 անձ: Բուժման նպատակ հետապնդող զբոսաշրջիկների թիվը 84 հազար 133 է, որը կազմում է ներքին զբոսաշրջիկների թվի 9.8 տոկոս մասնաբաժինը: Բուժման նպատակով հանգստացողների թիվն աճել է 40.4 տոկոսով:
2013թ. հունվար-դեկտեմբերին ներքին զբոսաշրջիկների թիվը կազմել էր 669 հազար 540 ' 2012 թվականի համեմատ ապահովելով 30.1 տոկոս աճ: