Հայաստանում աշխատանք փնտրողների թիվը, 2014թ. ապրիլի 30-ի դրությամբ, կազմել է 64 հազար 350 մարդ և նախորդ տարվա նույն օրվա համեմատ նվազել 8.3 տոկոսով, այդ թվում՝ գործազուրկների թվաքանակը կազմել է 60 հազար 995 մարդ. աճը 1.3 տոկոս է։

 

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության «Զբաղվածության պետական ծառայություն» գործակալությունից ՀՀ ազգային վիճակագրական ծառայությանը տրամադրած տվյալներով՝ այս տարվա ապրիլի վերջին գրանցված աշխատանք փնտրողներից 46.2 հազարը կանայք են (նվազումը՝ 7.2 տոկոս), 18.2 հազարը՝ տղամարդիկ (նվազումը՝ 10.8 տոկոս), իսկ գործազուրկներից կին են 44.3 հազարը (աճը՝ 0.9 տոկոս), տղամարդ՝ 16.7 հազարը (աճը՝ 2.5 տոկոս)։ Աշխատանք փնտրողներից 16-24 տարեկան է 6.8 հազար մարդ, 25-30 տարեկան՝ 9.3 հազար մարդ, գործազո ւրկներից 16-24 տարեկան է 6.5 հազար մարդ, 25-30 տարեկան՝ 8.7 հազար մարդ։ Աշխատուժի ամենամեծ առաջարկը ներկայացվել է Երևանում (17.3 հազար աշխատանք փնտրող, 16.1 հազար գործազուրկ), Շիրակի (9.1 հազար աշխատանք փնտրող, 8.5 հազար գործազուրկ) և Լոռու (7.6. հազարական աշխատանք փնտրող և գործազուրկ) մարզերում։

 

Այս տարվա հունվար-ապրիլին աշխատանքով ապահովվել է 3 հազար 480 մարդ. 2013թ. նույն ժամանակահատվածի ցուցանիշը նվազել է 5.6 տոկոսով։ Հանրապետությունում աշխատուժի պահանջարկը, 2014թ. վերջի դրությամբ՝ կազմել է 1 հազար 551 մարդ՝ 27.9 տոկոսով պակաս, քան մեկ տարի առաջ, իսկ աշխատանք փնտրողների թվաքանակը մեկ թափուր աշխատատեղի հաշվով՝ 42 մարդ. աճը կազմել է 2.4 տոկոս։

 

Զբաղվածության կարգավորման ամենամյա պետական ծրագրերում ընդգրկվածների թիվը, 2014թ. ապրիլի վերջի դրությամբ, կազմել է 5 հազար 940 մարդ, նրանցից 4 հազար 24-ը՝ կանայք են, 277-ը՝ 16-24 տարեկան, 733-ը՝ 25-30 տարեկան երիտասարդներ։ Այդ ծրագրերում ընդգրկվածներից մասնագիտական ուսուցում է ստացել 176, աշխատաշուկայում անմրցունակ խմբերին աշխատանքի տեղավորման նպատակով աշխատավարձի մասնակի փոխհատուցում՝ 211, այլ վայր աշխատանքի է գործուղվել՝ 31, և գործազրկության նպաստ է ստացել 5 հազար 522 մարդ. նրանցից 3 հազար 854-ը կանայք են, 218-ը՝ 16-24 տարեկան, 654-ը՝ 25-30 տարեկան երիտասարդներ։