Հայաստանում 2014 թվականին արտադրվել է 700.4 հազար տոննա կաթ, որը նախորդ տարվա ցուցանիշը գերազանցում է 6.6 տոկոսով: «Արմենպրես»-ի հաղորդմամբ' կաթի արտադրության ամենամեծ ծավալն ապահովել է Գեղարքունիքի մարզը, որտեղ արտադրվել է 128.6 հազար տոննա կաթ: Հաջորդը Շիրակի մարզն է' 110.5 հազար տոննա, երրորդը Լոռու մարզը' 86 հազար տոննա արտադրությամբ:

 

2014 թվականին Հայաստանում արտադրվելէ 638 մլն 300 հազար հատ ձու: Արտադրությունը նախորդ տարվա համեմատ ավելացել է 3.8 տոկոսով: Ձվի արտադրության ամենամեծ ծավալն պահովել է Արմավիրի մարզը' 130.6 մլն հատ, ապա Կոտայքի մարզը' 127.5 մլն հատ:

 

Հայաստանում 2014 թվականին գյուղատնտեսության համախառն արտադրանքը կազմել է 993.4 մլրդ դրամ: Ընդ որում, բուսաբուծության համախառն արտադրանքը 605 մլրդ 733 մլն դրամ է, անասնապահությանը' 387 մլրդ 636.5 մլն դրամ: