Ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերում կին զինծառայողների թիվը նախորդ տարի ավելացել է շուրջ 9 տոկոսով։
Այս մասին ասաց Հայաստանի ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արմեն Աբազյանը ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նիստում Կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2023 թվականի կատարման ընթացքի եւ արդյունքների մասին զեկույցի ներկայացմանը։
«Սահմանապահ զորքերում 2022–ի համեմատ կին զինծառայողների թիվն ավելացել է շուրջ 9 տոկոսով, 2021–ի համեմատ՝ շուրջ 20 տոկոսով»,–ասաց Աբազյանը։
2023–ին շարունակվել են պետական մարմինների պաշտոնական կայքերի, էլեկտրոնային հարթակների և այլ տեղեկատվական համակարգերի կիբեռանվտանգության ապահովման աշխատանքները, այդ թվում՝ նշված համակարգերի ուղղությամբ կիբեռմիջադեպերի արձանագրման գործընթացի համակարգման ուղղությամբ։ Կանխվել է ավելի քան 2 մլն կիբեռհարձակման փորձ։