Վրաստանում վերջին օրում կորոնավիրուսով վարակման հայտնաբերված դեպքերի թիվն ավելացել է 5739-ով: Մահացել է 36 մարդ:
Ըստ StopCov պաշտոնական կայքի՝ համավարակի սկզբից երկրում հայտնաբերվել է վարակման 670 552 դեպք:

Ընդ որում, վերջին 24 ժամվա ընթացքում բուժվել է 2.082 մարդ, իսկ համավարակի սկզբից՝ 616.937 մարդ: Մահացել է ընդհանուր 9.546 մարդ:

Վերջին օրում անցկացվել է 56.555 թեստավորում, այդ թվում՝ 42.546 հակագենի եւ 14.009 ՊՇՌ:

Վարակման մակարդակը' մեկ օրում 10.15 տոկոս, վերջին 14 օրվա ընթացքում' 8.64 տոկոս, վերջին յոթ օրվա ընթացքում' 9.12 տոկոս:
Այս պահի դրությամբ Վրաստանում իրականացվել է կորոնավիրուսի դեմ 1.920.934 պատվաստում, որից 6.203-ը՝ վերջին 24 ժամվա ընթացքում:

61 մարդ այս պահին գտնվում է կարանտինում, 5,570-ը՝ հիվանդանոցներում, եւ 1՚020-ը՝ քովիդ հյուրանոցներում:

Վրաստանում կորոնավիրուսի առաջին դեպքը գրանցվել էր 2020 թվականի փետրվարի 26-ին: