Իրանագետ Արմեն Իսրայելյանը ներկայացրել է կորոնավիրուսի տարածմամբ պայմանավորված իրադրությունն Իրանում:
«Վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացել 1365 -ով՝ կազմելով 12729։
Վերջին 24 ժամվա ընթացքում մահվան 97 դեպք է արձանագրվել։ Մահացած հիվանդների ընդհանուր թիվը կազմում է 611։
Ապաքինված հիվանդների թիվը ավելացել է 810-ով՝ կազմելով 4339։
Վերջին 24 ժամվա ընթացքում վիրուսն ամենաշատը տարածվել է Թեհրանում (347 դեպք), Սպահանում (155 դեպք), Ալբորզում (134), Մարքազիում (115 դեպք), Գիլանում (113 դեպք): Մնացյալ նահանգներում երկնիշ, իսկ որոշ տեղերում նույնիսկ զրոյական ցուցանիշ է արձանագրվել:
Հայաստանի սահմանակից Արևելյան Ատրպատական նահանգում գրանցվել է 59 նոր դեպք։ Երեկ 92 էր։
Վարակի օջախ Ղոմում նվազում է նկատվել, արձանագրվել է վարակի 32 դեպք:, երեկ 42 էր»,- գրել է նա։