Գերմանիայում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 684-ի: Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Այսպիսով՝ Գերմանիայում կորոնավիրուսով վարակվածների թիվը մեկ օրում ավելացել է 150-ով: Մարտի 6-ի առավոտյան վարակվածների թիվը 534 էր:
Դեպքերն արձանագրվում են Գերմանիայի տարբեր հատվածներում՝ Ռեյն-Վեստֆալում, Բավարիայում, Բեռլինում, Համբուրգում և այլն: