Ռուսաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը մեկ օրում ավելացել է 5 հազար 642-ով՝ դառնալով 52 հազար 763:

ՏԱՍՍ գործակալությունը տեղեկացնում է, որ երկրում ընդհանուր առմամբ ապաքինվել է 3 հազար 873 մարդ:

«Ռուսաստանում կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը կազմում է 52 հազար 763 (+12 տոկոս): Վարակն արձանագրվել է 85 շրջանում: Հիվանդանոցներից դուրս է գրվել 427 մարդ, ապաքինվածների ընդհանուր թիվը 3 հազար 873 է:

Մեկ օրում մահացել է 51 մարդ: Վարակի բռնկումից ի վեր Ռուսաստանում մահացել է 456 մարդ»,-տեղեկացնում է կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի օպերատիվ շտաբը:

Նշվում է, որ նոր դեպքերից 2 հազար 567-ի մոտ չեն արձանագրվել ախտանշաններ: