Հայաստան այս տարվա առաջին եռամսյակում 451 հազար 850 զբոսաշրջիկ է այցելել, ինչը 81.2 տոկոսով ավելի է, քան նախորդ տարվա նույն ժամանակահատվածում:
Այս մասին են վկայում ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալները:
Հունվար-մարտ ամիսներին Հայաստան ամենաշատն այցելել են Ռուսաստանի քաղաքացիներ, ռուսաստանցի զբոսաշրջիկների թիվը կազմել է 237 հազար 40: Երկրորդ տեղում են տարբեր երկրներից Հայաստան այցելած հենց Հայաստանի քաղաքացիները՝ 74 հազար 186: Զգալի է նաև Հայաստան այցելած Վրաստանի քաղաքացիների թիվը՝ 53 հազար 707, Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացիների թիվը՝ 25 հազար 458:
Այս տարվա առաջին երեք ամսում Հայաստան է այցելել նաև Թուրքիայի 2 հազար 712 քաղաքացի, ինչը 2.2 անգամ ավելի է, քան նախորդ տարվա նույն ժամանակահատվածում գրանցված ցուցանիշը: