Հայաստանում կենսաթոշակառուների ընդհանուր թիվն անցյալ տարի 2012 թ. համեմատ աճել է 1.5 տոկոսով և կազմել 512 հազար 505 մարդ: Կենսաթոշակ ստացող կանանց թիվն անցյալ տարի մոտ 1.5 անգամ ավելի է եղել տղամարդկանց թվից: Կենսաթոշակի միջին չափը կազմել է 29 հազար 114 դրամ: ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով՝ անցյալ տարի Հայաստանում կին կենսաթոշակառուները 306 հազար 856- են եղել՝ 2012 թվականի 300 հազար 582-ի դիմաց:

 

Կենսաթոշակառուների ը նդհանուր թվաքանակի մոտ 13 տոկոսը կամ 66 հազար 210 մարդ նաև աշխատում են: Անցյալ տարի մեր երկրում կենսաթոշակառուների ընդհանուր ցուցանիշի ավելի քան 58 տոկոսը տարիքային խմբում են, 121 հազար 361-ը հաշմանդամության, իսկ 118 հազար 954 հոգի թոշակ է ստանում ընդհանուր հիվանդության հետևանքով և այլն: Զինծառայության հետ կապված կենսաթոշակառուների թվաքանակը մեկ տարում նվազել է 717-ով և կազմել 5 հազար 185 մարդ, որից 2 հազար 227-ը՝ կին: