«Մենք մասնակցելու ենք Վիլնյուսի գագաթաժողովին, և մեր ակնկալիքն է մինչ այդ որոշակի փոփոխութոյւններ մտցնել բանակցված փաստաթղթում, և ամբողջովին պատրաստ ենք ստորագրել Ասոցացման համաձայնագիրը». այսպիսի հայտարարություն արեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը՝ հոկտեմբերի 2-ին Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) աշնանային նստաշրջանին իր ելույթից հետո հարցուպատասխանի ժամանակ:

 

«Բայց քանի որ Ասոցացման համաձայնագիրը երկու դեմքով է հանդես գալիս՝ Ասոցացման համաձայնագիր և ազատ առևտրի պայմանագիր, և քանի որ եվրոպացի մեր գործընկերներն ասում են, որ ազատ առևտրի պայմանագրի դրույթները հակասում են Մաքսային միության դրույթներին, ապա մենք ակնկալում ենք առանձին ստորագրել Ասոցացման համաձայնագիրը: Ասոցացման համաձայնագիրը և դրանցում նախատեսված բարեփոխումները մեր և Եվրամիության հարաբերությունների առանցքն են կազմում: Հիմնական փաստաթուղթը Ասոցացման համաձայնագիրն է, և մենք օգտվում ենք այդ համաձայնագրի դրույթներից, մենք օգտվում ենք բանակցային գործընթացից մեր երկրում բարեփոխումներ իրականացնելու ճանապարհին: Մենք ցանկանում ենք լինել Վիլնյուսում և ստորագրել Ասոցացման համաձայնագիր»:

 

Սերժ Սարգսյանը նշեց, որ Հայաստանը Եվրամիության հարաբերությունները առաջ չի տանելու ի հաշվի իր դաշնակիցների: «Ցավոք, Եվրամիության մեր գործընկերները համարեցին, որ Ասոցացման համաձայնագիրը չի կարող համատեղվել Մաքսային միության պայմանագրի հետ»,- ասաց Սարգսյանը: