Հայկական կողմը երբեք դեմ չի արտահայտվել Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում խաղաղապահների տեղակայմանը, սակայն, ինչպես հայտարարել է ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը գերմանական «Դոյչե Վելե»-ին տված հարցազրույցում, հակամարտությունը պետք է ամբողջական և վերջնական լուծում ստանա: «Մենք երբեք դեմ չենք արտահայտվել, սակայն կարծում ենք, որ հակամարտությունը պետք է ամբողջական և վերջնական լուծում ստանա: Հակառակը, մենք մեր պատրաստակամությունն ենք հայտնել ստորագրելու համապատասխան փաստաթուղթ, որը կենթադրեր հակամարտության համապարփակ կարգավորում, այդ թվում և երկու կողմերի միջև խաղաղարար ուժերի առկայությունը: Սակայն ադրբեջանցիները դա չցանկացան»,- նշել է Նախագահ Սարգսյանը: