Հայաստանում գրանցվել է տնտեսապես ոչ ակտիվ երիտասարդների բարձր մակարդակ, որն ավելի վտանգավոր է, քան գործազրկության բարձր մակարդակը:
Հոկտեմբերի 29-ին լրագրողների հետ հանդիպմանն նման տեսակետ հայտնեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության մասնագիտական կողմնորոշման մեթոդական կենտրոնի տնօրեն Հայկուհի Գևորգյանը' հավելելով, որ նման միտում նկատվում է ողջ աշխարհում: «Երիտասարդների մոտ 32.4 տոկոսը տնտեսապես ակտիվ չէ, ինչը նշանակում է, որ նրանք ոչնչով չեն զբաղվում' չեն սովորում, չեն աշխատում կամ գրանցված չեն որ պես գործազուրկ»,- ասաց Գևորգյանը: Պատճառը, մասնագետի գնահատմամբ, մոտիվացիայի պակասն է:
Նրա խոսքով, հանրապետությունում մեծ պահանջարկ ունեն սպասրկման ոլորտի, ինչպես նաև' նախնական և միջին մասնագիտական որակավորում կամ արհեստագործական կրթություն ունեցող մասնագետները: «Իրավաբանի և տնտեսագետի խիստ պահանջարկ կա, սակայն' որակյալ մասնագետների: Բոլոր հետազոտությունները ցույց են տալիս, որ այսօր գործատուները երիտասարդներից պահանջում են ոչ միայն մասնագիտական, այլև անձնային բարձր որակներ: Գործատուի համար առաջնային է ունենալ եիտասարդ կադր, ում նա կկարողանա սովորեցնել, ով պարտաճանաչ, պատասխանատու և վստահելի աշխատող կլինի»,- հավելեց նախարարության աշխատակիցը: