Դորտմունդի «Բորուսիայի» մարզչական շտաբը մտադիր չէ հրաժարվել Նուրի Շահինի ծառայություններից:

Ինչպես տեղեկացնում է գերմանական մամուլը, դորտմունդցիներն ամռանը ցանկանում են ձեռք բերել ֆուտբոլիստի տրանսֆերային իրավունքը, որը պատկանում է Մադրիդի «Ռեալին»:

«Արքայական ակումբը» պատրաստ է Շահինին զիջել գերմանական ակումբին 7 մլն եվրոյի դիմաց:

Բունդեսլիգայի ընթացիկ մրցաշրջանի 24 խաղերում Շահինը դարձել է 2 գոլի հեղինակ: