Ռուսական "Коммерсантъ" թերթը «Հին պայմանագիր նոր վարչապետի համար» խորագրով հոդված է հրապարակել՝ կապված հայաստանյան քաղաքական վերջին փոփոխությունների և նախորդ իշխանության թողած պայմանագրերի հետ:
Թերթի այդ հոդվածի մեջ գրված է, որ շատ հնարավոր է ՀՀ ռազմաօդային ուժերի զինանոցը համալրվի ռուսաստանյան արտադրության Cу-30СМ մակնիշի բազմաֆունկցիոնալ կործանիչներով:
Թերթի փոխանցմամբ՝ խոսքը գնում է 12 օդանավի ձեռքբերման մասին:
Օդանավերի գնման վերաբերյալ պայմանագիրը կնքվել էր դեռևս 2012 թվականին, սակայն ուժի մեջ չէր մտել պատվիրատուի ֆինանսական խնդիրների պատճառով, և այս հարցը հետաձգվեց մինչև 2024 թվականը:
"Коммерсантъ"-ի փոխանցմամբ, Ռուսաստանն այս համաձայնագիրն այժմ ակնկալում է կյանքի կոչել Հայաստանի նոր ղեկավարության հետ»:
Cу-30СМ օդանավի ձեռքբերման մասին խոսակցությունները վերսկսեցին այն ժամանակ, երբ Նիկոլ Փաշինյանը Facebook սոցիալական ցանցում մի լուսանկար տեղադրեց, որում ինքը նստած է «Էրեբունի» օդանավակայանում կայանված ռազմական ինքնաթիռի օդաչուի խցիկում:
«Cу-30СМ»-ը աշխարհի լավագույն կործանիչներից է: Արդեն գտնվում եմ Երևանում»-իր էջում գրել է Նիկոլ Փաշինյանը:
«Cу-30СМ»-ի մի քանի տվյալներն են՝
Երկարությունը՝ 21.9 մ, բարձրությունը՝ 6.36մ, անձնակազմը՝ 2, մաքսիմալ արագությունը օդում՝ 2350 կմ/ժ:
Նշենք նաև, որ Cу-30СМ-ի արժեցել է Բելառուսի համար մոտ 600 մլն դոլար, իսկ Հայաստանի համար՝ դեռևս պարզ չէ:
Օդանավը ունի հնարավորություն ավտոմատ կերպով զննելու տեղանքը, հետապնդել թիրախը, այդ թվում նաև հարկ լինելու դեպքում, օդում հակառակորդի դեմ ավտոմատ կերպով բաց թողել P-77, P-73, P-27, X-31 և այլ տեսակի հրթիռներ: