Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի տրանսֆերի հարցը շարունակում է մնալ ուշադության կենտրոնում:

Ինչպես տեղեկացնում է goal.com-ը, գերմանական ակումբը ֆուտբոլիստից պատրաստ է հրաժարվել 60մլն եվրո տրանսֆերային գումարի դեպքում:

Հիշեցնենք, որ Մխիթարյանը չի ցանկանում երկարաձգել պայմանագիրը դորտմունդյան թիմի հետ, քանի որ նոր պայմանագրում թիմը չի ցանկանում ներառել կլաուզուլա:

Մխիթարյանի ծառայություններով հետաքրքրված են «Չելսին», «Արսենալը» և «Յուվենտուսը»:

Միխայել Ցորկը հայտարարել է, որ իրենք ցանկանում են կադրերի հետ կապված հարցում հստակություն ունենան մինչև Գավաթի եզրափակիչը կամ էլ դրանից ոչ շատ ուշ:

Հավելենք, որ Մխիթարյանի գործող պայմանագիրը «Բորուսիայի» հետ ավարտվում է 2017թ.: