Դորտմունդի «Բորուսիայի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը Չեմպիոնների լիգայի խմբային փուլի վերջին տուրում «Անդերլեխտի» հետ ոչ-ոքիից հետո անդրադարձել է Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին և նշել.
«Մխիթարյանը հիանալի խաղ անցկացրեց: Մենք պետք է օգնենք նրան: Թիմն ունի Մխիթարյանի կարիքը: Ցանկանում ենք, որ «Հերտայի» դեմ խաղում նա ցուցադրի իր խաղամակարդակը: Այդ ժամանակ Մխիթարյանը գոլ կխփի, և ամեն ինչ կարգին կլինի»,- Կլոպի խոսքը մեջբերում է Bild-ը: