Ընթացիկ մրցաշրջանից գոհ եմ: Այս մասին ասել է Դորտմունդի «Բորուսիայի» գործադիր տնօրեն Հանս Յոահիմ Վատցկեն՝ հավելելով, որ չի մոռացել թիմի՝ նախորդ մրցաշրջանի անհաջողությունը:
«Երբ հիշում ես համեստության մասին, ապա մտածում ես նախորդ մրցաշրջանի մասին: Ընթացիկ մրցաշրջանում մասնակցել ենք 18 խաղի և պարտվել միայն մեկում: Դա տեղի ունեցավ «Բավարիայի» դեմ հանդիպմանը, ինչն ստիպեց նյարդայնանալ: Սակայն ընթացիկ մրցաշրջանից գոհ եմ: Թիմն ունի 23 միավոր, և դա անսովոր լավ արդյունք է»,- Վատցկեի խոսքը մեջբերում է Sky Sport News-ը:
Բունդեսլիգայի տասը տուրից հետո դորտմունդցիները մրցաշարային աղյուսակի 2-րդ հորիզոնականում են: