Դորտմունդի «Բորուսիայի» ղեկավարությունը մտադիր է հաջորդ շաբաթ հայտարարել թիմի նոր գլխավոր մարզչին: Այս մասին տեղեկացրել է «Բորուսիայի» գործադիր տնօրեն Հանս Յոահիմ Վատցկեն:

«Հավանաբար, մեր մարզիչը չի լինի երկրորդ Բունդեսլիգայի ներկայացուցիչ: Պետք է նշեմ, որ պետք չէ միանշանակ մտածել Տուխելի մասին: Կարծում եմ՝ հաջորդ շաբաթ կկարողանանք այս հարցի ավելի խելամիտ որոշման մասին հայտարարել»,- Վատցկեի խոսքը մեջբերում է Goal-ը:

Հիշեցնենք, որ Կլոպն իր պաշտոնը կլքի մրցաշրջանի ավարտից հետո: