Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հանձնարարել է երկրում հաջորդ շաբաթ սկսել զանգվածային պատվաստումները կորոնավիրուսի դեմ: Այս մասին Պուտինն ասել է ՌԴ փոխվարչապետ Տատյանա Գոլիկովայի հետ զրույցում:

«Եկեք հաջորդ շաբաթ սկսենք զանգվածային պատվաստումները»,- ասել է նա:

Ռուսաստանի Դաշնությունը ստեղծել է կորոնավիրուսի «Սպուտնիկ V» պատվաստանյութը, որից որոշ խմբաքանակ նվիրել է Հայաստանի Հանրապետությանը: