Հաջորդ շաբաթ աշխարհում կորոնավիրուսի դեպքերի թիվը կգերազանցի 10 միլիոնը։ Այս մասին հայտարարել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրեն Թեդրոս Գեբրեյեսուսը:
Ըստ նրա՝ վարակվել է ավելի քան 9,1 միլիոն մարդ, մահացել՝ 473 հազարը։ Համավարակի առաջին ամսվա ընթացքում արձանագրվել է հիվանդության 10 000 դեպք, իսկ նախորդ ամսվա ընթացքում այդ ցուցանիշը հասել է 4 միլիոնի:
Նրա խոսքով՝ ԱՀԿ-ն և կառավարությունները պետք է ամեն ինչ անեն՝ կորոնավիրուսի տարածումը կանխելու համար: