Հայաստանում մարտի 25-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1257 նոր դեպք, առողջացել է 242 քաղաքացի, մահացել է՝ 18-ը:
Մեկ օրում կատարվել է 5228 թեստավորում: Թեստավորման ընդհանուր թիվն այսպիսով հասել է 822634-ի:
Այս մասին նշված է ՀՀ առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի կայքում:
Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 187441 դեպք, որոնցից 169727-ն առողջացման, 3416-ը՝ մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությունից այս պահին փաստացի բուժում է ստանում 13427 պացիենտ:
Նախորդ օրն արձանագրվել է մահվան 6 դեպք, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 871 է: