Հայաստանում ապրիլի 19-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 43 նոր դեպք է գրանցվել: Այս մասին հայտնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների եւ վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնը:
Ընդհանուր առմամբ՝ ապրիլի 19-ին հաստատվել է կորոնավիրուսի 1291 դեպք:
Բացասական արդյունք է արձանագրվել 12650 թեստավորման դեպքում (վերջին մեկ օրում՝ 854): Փաստացի այս պահին բուժվում է 726 անձ:
Վերջին տվյալներով ապաքինվել է 545 անձ (վերջին մեկ օրում՝ 22մարդ), 20 պացիենտ մահացել է: