Չինաստանի նախագահ Սի Ցզինպինը մտադիր է հաջորդ շաբաթ այցելել Մոսկվա։ Այս մասին երկուշաբթի օրը հայտնել է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով իր աղբյուրներին։
Նրանց խոսքով՝ Չինաստանի ղեկավարը մտադիր է հանդիպել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Այլ մանրամասներ չեն հաղորդվում։

Փետրվարին The Wall Street Journal-ը հայտնել էր, որ Չինաստանի նախագահի այցը Մոսկվա կարող է տեղի ունենալ ապրիլին կամ մայիսին։

2022 թվականի դեկտեմբերին Պուտինը Սի Ծինփինի հետ տեսակոնֆերանսի միջոցով բանակցությունների ժամանակ նրան հրավիրել էր Մոսկվա 2023 թվականի գարնանը։ Պուտինը հույս է հայտնել, որ այս այցը լրացուցիչ խթան կհաղորդի Մոսկվայի և Պեկինի միջև երկկողմ հարաբերությունների զարգացմանը։