Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը պետական այցով կմեկնի Ղազախստան, որի ընթացքում կհանդիպի երկրի ղեկավար Նուրսուլթան Նազարբաևի հետ: Այս մասին հայտնել է ՌԻԱ Նովոստին' հղում անելով Ղազախստանի նախագահի մամուլի ծառայությանը:

 

«Ապրիլի 16-ին նախատեսված են բանակցություններ Նուրսուլթան Նազարբաևի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի միջև, ով պետական այցով կժամանի Ղազախստան»,- ասվում է հաղորդագրությունում:

 

 

Այցի շրջանակում նախատեսված է երկու պետությունների ղեկավարների մասնակցությունը Բարձր մակարդակի ռազմավարական համագործակցության խորհրդի 2-րդ նիստին: