Վրաստանի, Թուրքիայի եւ Ադրբեջանի նախագահներ Գեորգի Մարգվելաշվիլիի, Աբդուլլահ Գյուլի եւ Իլհամ Ալիեւի մասնակցությամբ մայիսի սկզբին Թբիլիսիում տեղի կունենա տարածաշրջանային անվտանգության գծով գագաթնաժողով: Այս մասին վրացական «Մաեստրո» հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է Վրաստանի նախագահը:
Նախագահ Մարգվելաշվիլիի խոսքով, գագաթնաժողովում քննարկվելու են հատկապես տարածաշրջանում անվտանգության հետ կապված հարցեր: