Թուքիայի, Վրաստանի և Ադրբեջանի նախագահներ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, Գեորգի Մարգվելաշվիլին և Իլհամ Ալիևը Կարսում մասնակցել են Տրանսանատոլիական գազատարի (TANAP) հիմնարկեքի արարողությանը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը:

 

Արարողության ժամանակ Էրդողանը խոսել է նախագծի մասին' կարևորելով դրա շահագործումը և նշելով, որ այս նախագիծն իր այլընտրանքը չունի:

 

TANAP-ով գազի մատակարարումը նախատեսվում է 2018 թվականին: Գազատարը Ադրբեջանի, Վրաստանի և Թուրքիայի տարածքով պետք է գազ մատակարարի նաև Եվրոպային: Ակնկալվում է, որ գազատարը նախնականում կմատակարարի տարեկան 16 միլիարդ խորանարդ մետր գազ, իսկ արդե հետագայում գազի մատակարարումը կավելացնի մինչև տարեկան 24 և 31 միլիարդ խորանարդ մետր: