Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի արտաքին գործերի նախարարներ Մևլութ Չավուշօղլուն, Էլմար Մամեդյարովը և Թամարա Բերուչաշվիլին եռակողմ հանդիպում կունենան Կարսում: Ինչպես հաղորում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է Թուրքիայի ԱԳՆ պաշտոնական կայքը:

 

Հանդիպումը կկայանա դեկտեմբերի 10-ին: Դրա շրջանակներում կողմերը կքննարկեն ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ տարածաշրջանային համագործակցության հեռանկարները, ինչպես նաև այն որոշումները, որոնք կայացվել էին նախկին հանդիպումների ժամանակ:

 

Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի արտգործնախարարների առաջին եռակողմ հանդիպումը կայացել է 2012 թվականին Տրապիզոնում, երկրորդը' 2014 թվականի փետրվարին' Ադրբեջանի Գյանջա քաղաքում: