Թուրքիայի, Վրաստանի եւ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներ Ահմեդ Դավութօղլուն, Մայա Փանջիկիձեն եւ Էլմար Մամեդյարովը հանդիպում են Գյանջայում: Նախարարները նախ կհանդիպեն երկկողմանի ձեւաչափով, որից հետո տեղի կունենան եռակողմ ձեւաչափով խորհրդատվություններ: Այս մասին հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները:

 

Երեք նախարարների հանդիպումն անցկացվում է Տրապիզոնում 2012 թ. տեղի ունեցած հանդիպման ժամանակ ընդունված հռչակագրի հիման վրա, որում արտացոլված են Թուրքիայի, Վրաստանի եւ Ադրբեջանի ռազմավարական գործընկերության ուղղությունները:

 

Երեք երկրների ԱԳՆ ղեկավարների առաջին նիստը տեղի էր ունեցել 2013 թ. մարտին' Բաթումում, որտեղ ընդունվել էր 2013-2015 թթ. միջգերատեսչական համագործակցության շրջանակում գործողությունների պլանը: Նշվում է, որ հանդիպման շրջանակում կողմերը կքննարկեն նաեւ տարածաշրջանային եւ միջազգային քաղաքականության խնդիրներ: